Սեւանի կապտականաչ ջրիմուռները վնաս են մարդու առողջությանը
Այս տարի նախորդ տարվա նման ունենք Սեւանա լճի ինտենսիվ ծաղկում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրքողների հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նրա ծխոսքով, ծաղկման ավարտվելը դեռ ոչինչ չի նշանակում, այդ կապտականաչ ջրիմուռները նստում են լճի հատակին, մեծացնում են օրգանական նյութերի բեռը, որտեղ խլում են հատակային շերտերի թթվածինը, որի պատճառով վատ պայմաններ են ստեղծում. «Դա խեցգետնի շրջանում նպաստում է հիվանդությունների տարածմանը: Վերջին տարիներին խեցգետնի պաշարները կտրուկ կրճատվել են, դա նույնպես օրգանական աղտոտվածության հետեւանք է»,-ասաց նա:
Էվելինա Ղուկասյանը նաեւ հավելեց, որ կապտականաչ ջրիմուռները, հատկապես նրանցից մեկը, վտանգավոր են այն առումով, որ արտազատում են միկրոցիստին թունանյութը, որը բավական վտանգավոր է լողացող մարդկանց ու կենդանական աշխարհի համար. «Դա ազդում է մարդկանց լյարդի եւ աղեստամոքսային տրակտի, նաեւ մաշկի վրա: նաեւ առաջացնում է բազմաթիվ սնկային հիվանդություններ կենդանիների մոտ: Իսկ հատակում կուտակված օրգանական նյութերը խլում են թթվածինը, ստեղծում են անթթվածին պայմաններ: Դա կարող է թթվածին սիրող կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ: Դա կարող է խախտել լճի հավասարակշռությունը»,-ընդգծեց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում