Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով Վարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին

«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմից
Կարծիք

««Գրականություն» առանց «հայ»-ի, հաջորդը՝ «լեզու» առանց «հայոց»-ի». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Գրականություն» առանց «հայ»ի, հաջորդը՝ «լեզու» առանց «հայոց»ի

Եթե անհարաժեշտ է դպրոցական ծրագրերի նոր չափորոշիչներին անվանում տալ ապա՝ գյորմամիշություն։ Դպրոցի նոր չափորոշիչում ավագ դպրոցի «Հայ գրականություն» առարկայից հանվել է հայ բառը, մնացել է «գրականություն»֊ը։ Մի հարց է ուղղակի դեռ անպատասխան՝ ինչո՞ւ «հայոց լեզու» առարկայից էլ չեն հանել «հայոց»ը, մնա «լեզու»֊ն։ Այո, ինչպես չկա ընդհանրապես լեզու, այնպես էլ չկա ընդհանրապես գրականություն, լեզուն հայոցն է, ռուսացն է, անգլերենն է, գրականությունն էլ այդ լեզուներով գրվածն է, հայ գրականություն, ռուս գրականություն, անգլոամերիկյան գրականություն և այլն։ Խնդրեմ, հնարավոր է լայնացնել տվյալ ժողովրդի գրականության սահմանները, ներառելով հայրենակից օտարալեզու հեղինակների գործերը, մանավանդ այն ժողովուրդներինը որոնք ճակատագրով օտարալեզու շատ հեղինակներ ունեն, բայց իհարկե շեշտելով որ գրականությունը առաջին հերթին լեզվով է որոշվում։
Այնպիսի տպավորություն է որ չափորոշիչները կազմել է մեկը ում ձեռքը մի օր պատահաբար Կաֆկայի ինչ որ գիրք է ընկել, կարդացել ու խենթացել է ՝ վախ էս ինչ թույն գրող է, հետո ինքը կամ ընկերը 2018-ին քայլել են ու իրեն հասցրել հանձնաժողով՝ հայ֊ս ո՞րն է, մի առարկա կսարքենք, որի մեջ ինչքան գիրք կարդացել եմ՝ կլցնենք՝ վերջ, հայը հանում ենք, մնում է գրականություն։ Թե՞ պատահակնություն չկա, հեղափոխական Իմ քայլի կրթական քաղաքականությունն է որտեղ ամեն ինչ իրենց կետից է սկսվում։

Յուրաքանչյուր ժողովրդի դպրոցում գրականության ցանկը ինչ որ լուսնի վրա նստած գրքամոլի ճաշակով չի կազմվում, այլ ընտրվում են այն հեղինակները որոնք ձևավորել են այդ ժողովրդի մշակույթն ու ինքնությունը, ինչո՞ւ, քանի որ դպրոցը աշակերտի գլուխը օդից քաղած գիտելիքներ լցնելու համար չի, այլ ինքնություն ու ժառանգություն է հաղորդում, գրականությունն էլ իր ժողովրդի գրականության ուղին է հաղորդում։ Խորենացին սոսկ պատմիչ չի, Նարեկացին սոսկ բանաստեղծ չի, Րաֆֆին ու Պռոշայանն էլ սոսկ վիպասաններ չեն, նրանք հայ ժողովրդի հայրերն են, նրանց գործերում մեր հոգևոր կենսագրությունն է։ Հարպեր Լի ես ուզո՞ւմ, խնդրեմ ծրագրում մտցրեք անգլոամրիկյան գրականություն, կամ համաշխարհային գրականություն, անցեք, կամ հանձնարարեք կարդան արձակուրդներին, տեսեք Հարպեր Լին ինչ նման է Րաֆֆիին գրում(Րաֆֆու խենթը ու Լիի «Ծաղրասարյակ սպանելը» մի ցանկում են) և ոչ թե վիրահատեք «հայ գրականություն»ը՝ որ «հայ»ը հանեք ու Հարպեր Լի խցկելու տեղ բացեք։ Իսկ եթե օտար տեքստի կողքը հայերեն տեքստ դնելով համեմատություն են ուզում անել՝ խնդրեմ առարկայի անունը դրեք «համեմատական գրականություն», բայց սա գիտական կրթանք է, որ ԲՈՒՀ֊ի գրականության բարձր կուրսերում են անցնում, ապա գիտական թեզեր պաշտպանում։ Չգիտեմ թե Հայաստնում կա՞ն համեմատական գրականության մասնագետներ, բայց եթե կան էլ, չեմ կարծում թե նրանք են այս ծրագիրը կազմել։»: