Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին․ hetq.am
Մենք պարզել ենք, որ սարքերը, որոնք օգտագործվել են թեստերի արտադրության մեջ, ստուգաչափված չեն եղել, այսինքն՝ չկան օբյեկտիվ տվյալներ այն մասին՝ արդյո՞ք չափման միջոցը բավարարում է օրենքով սահմանվածպահանջներին, թե ոչ։ Այս մասին գրում է hetq.am-ը։
«Դեռևս ապրիլի 6-ին, երբ կորոնավիրուսի համավարկը նոր էր տարածվել Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը խոսեց հայկական արտադրության COVID-19 ՊՇՌ թեսետրի անհրաժեշտության մասին, այնուհետև նա հայտնեց, որ կառավարությունը 550 000 դոլար է հատկացրել ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիուտ»-ին, որը և զբաղվեց հայկական թեստերի արտադրությամբ։
Հունիսի 24-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են:
«Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար»,- հայտնեց նախարարը։
Մենք ուսումնասիրել ենք հայկական արտադրության թեստերն ու պարզել, որ սարքերը, որոնք օգտագործվել են թեստերի արտադրության մեջ, ստուգաչափված չեն եղել, այսինքն՝ չկան օբյեկտիվ տվյալներ այն մասին՝ արդյոք չափման միջոցը բավարարում է օրենքով սահմանվածպահանջներին, թե ոչ։
Ավելին, թեստերի ճշգրտությունն ու սպեցիֆիկությունը որոշվել է մեկ այլ՝ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որի սարքերը նույնպես երբևէ չեն ստուգաչափվել։ Իսկ թեստերի արտադրման համար ընտրվել են 2020թ հունվարին մշակված մեթոդիկաները, որոնք նախատեսված են եղել «միայն արտակարգ դեպքերում կիրառելու համար»», գրել է կայքը։
Հայաստանում ստուգաչափում իրականցնող միակ լիազոր մարմինը Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմինն» է (ՍՉԱՄ), հիշեցնում է աղբյուրը։ Օրենքը սահմանում է, որ արտադրությունը պետք է ունենա հաստատված մեթոդիկա. սա փաստաթուղթ է, որով սահմանվում են չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև՝ չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:
«Մոլեկուլային կենսաբանության ինստիուտը երբևէ չի ստուգաչափել իր սարքերն ու չունի ռոբոտացված մեքենա», պնդում է hetq.am-ը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում