«Խոչընդոտներ չկան». ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի կողմից С-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու հնարավորությունը
Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի գնման հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի պետ Յուրի Պիլիպսոնը:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությանը, ապա մենք չենք տեսնում հիմնարար խոչընդոտներ թուրքական կողմի հետ բարձրտեխնոլոգիական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում արդեն կուտակված դրական փորձի զարգացման համար»,-ասել է Պիլիպսոնը:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգներն էլ թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու մասով, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չդիմեց:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում