Ստեղծվել է Տիեզերքի ամենամեծ եւ մանրամասն 3D-քարտեզը
Աստղաֆիզիկոսների միջազգային թիմը ստեղծել է Տիեզերքի ամենամեծ եռաչափ քարտեզը, որը ցույց է տալիս դրա ընդլայնման պատմությունը, հաղորդում է RG-ը։
Sloan Digital Sky Survey (SDSS)-ից հետազոտողները հայտարարել են, որ իրականացրել են հսկայական աշխատանք՝ վերլուծել են բոլոր չորս գալակտիկաներն ու քվազաները (գալակտիկաների ակտիվ միջուկները)։
Կանադայի Վաթերլո համալսարանից Ուիլ Փերսիվալի խոսքով՝ այսօրվա դրությամբ քարտեզը ցույց է տալիս Տիեզերքի ընդյալնման պատմության ամենալիարժեք տարբերակը։ Այդ քարտեզն ավելի քան 20 տարվա աշխատանքի արդյունք է, որի շրջանակում համագործակցել է աշխարհի 30 կազմակերպություններից շուրջ հարյուր հետազոտող։
Այն մասում, որը վերաբերում է շուրջ 380 000 տարի առաջ ժամանակաշրջանին, կարելի է տեսնել մատերիա եւ մուգ մատերիա, որոնցով որոշվում է Տիեզերքի կառուցվածքը։
Քարտեզի այն մասը ստեղծելու համար, որի վրա Տիեզերքը պատկերված է 6 միլիարդ տարի առաջ, աստղաֆիզիկոսները վերլուծել են ամենահին եւ, հետեւաբար, ամենամեծ կարմիր գալակտիկաները։ 11 միլիոն տարի առաջ Տիեզերքի քարտեզը կազմելու համար գիտնականները կիրառել են քվազարներ, որոնք, չնայած մեծ հեռավորությանը, չափազանց վառ են փայլում։


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում