Թուրքիայում «հասարակաց տների թագուհի» անունը կրած Մաթիլդա Մանուկյանի կյանքը բեմադրվելու է թատրոնում
Թուրքիայի հասարակաց տների ցանցի հայ սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի կյանքը նրա մահից տարիներ անց բեմադրվելու է թուրքական թատրոնում։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝Թուրքիայի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկը համարվող, «հասարակաց տների թագուհի» անունը կրած Մաթիլդա Մանուկյանի կյանքը ներկայացնող ներկայացումը գրել է Բահար Հաջըբեքթաշօղլուն, ով այն հանդիսատեսին կներկայացնի մոնոներկայացման տեսքով։
Մաթիլիդա Մանուկյանը ծնվել է 1914 թվականին Ստամբուլի հայ ազնվականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Թուրքիայի լավագույն կրթական հաստատություններում։ Գործարար կյանքը սկսել է դերձակությամբ, սակայն իրեն պարտի դիմաց առաջարկվել է մասնաբաժին հասարակաց տների ցանցում։ Նա համաձայնվել է, որից հետո սկսել է ֆինանսական վերելքը։
Նա բազմիցս հայտնվել է խոշոր հարկատուների մեջ եւ ռեկորդային հարկեր վճարել պետությանը։
Մաթիլդա Մանուկյանը մահացել է 2001 թվականին ու թաղվել է Ստամբուլի հայկական գերեզմաններից մեկում։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են