ԱՄՆ-ից գիտնականները պարզել են, թե ինչպես են մարդիկ արձագանքում «վիրուս» բառին
Որոշ բառեր կամ բառակապակցություններ, որոնք անգամ զրկված են իմաստից, առաջացնում են առավել ընդգծված արձագանք։ Դա, օրինակ, «վիրուս» բառն է, պնդում են ամերիկացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են այդ բառի նկատմամբ մարդկանց արձագանքը, հաղորդում է Planet- today-ը՝ հղում անելով Psychological Science-ը։
Լսելով «վիրուս» բառը՝ մարդիկ սկսում են սթրես ապրել, քանի որ նրանց օրգանիզմում ավելանում է կորտիզոլի մակարդակը։ Քորնելի համալսարանի աշխատակիցները համոզված են, որ խնդիրը COVID-19-ի նկատմամբ վախը չէ, այլ ավելի հիմնարար երեւույթներն են։
«Բանն այն է, թե ինչպես է հնչում «վիրուս» բառը։ Հնչյունների համադրությունը, որոնցից այն բաղկացած է, անգամ կարող է բարձրացնել արյան ճնշումը»,-պատմում են հետազոտության հեղինակները՝ նշելով, որ խոսքը վերաբերում է «բուբա-կիկի» հայտնի ֆենոմենի հետ կապված էֆեկտին։ Ֆենոմենը հայտնի է արդեն շուրջ հարյուր տարի, սակայն գիտնականները դեռեւս լիովին չեն հասկանում՝ որտեղ են թաքնված դրա արմատները։
Նոր գիտական աշխատությունը հաստատել է, որ այսպես կոչված «կիկի-շարքից» բառերն ընկալվում են որպես առավել կտրուկ, ուստի կարող են առաջացնել առավել ուժգին հույզեր։ Այդտեղ է թաքնված բանալին, թե ինչպես են ձեւավորվում լեզուները, եզրակացնում են հեղինակները՝ հավելելով, որ ֆենոմենը բացատրում է, թե ինչու են երեխաները սովորում արտաբերել որոշ բառեր ավելի արագ, քան մյուսները։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում