Մարդկանց մոտ գտել են հինգ մուտացիաներ, որոնք մեծացնում են COVID-19-ից մահվան հավանականությունը
Կորոնավիրուսային վարակի զոհերի և վարակումից հետո մի քանի հազար ողջ մնացածների համագեների վերլուծությունը ցույց Է տվել, թե ինչ մուտացիաներ են մեծացնում COVID-19-ից մահվան հավանականությունը: Դրանք այդ վտանգը մեծացնում են 5-ից մինչև 13 անգամ: Իրենց աշխատանքի նախնական արդյունքները գիտնականները հրապարակել են medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք հայտնաբերեցինք հինգ փոփոխակումներ չորս գեներում, որոնք «ղեկավարում են» COVID-19-ից մահվան հավանականությունը, ինչպես նաև գնահատեցինք դրանց տարածվածությունը բրիտանական պոպուլյացիայում: Թեև գեների այդ տարբերակները բավականաչավ հազվադեպ են հանդիպում, դրանք բոլորը կապված են օրգանիզմ SARS-CoV-2 վիրուսի ներթափանցմանն իմունային և սթրեսային հակազդեցության կառավարման ունակության կորստի հետ»,-գրում են գիտնականները:
Վերջին կես տարում գիտնականներն առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք կապված են նոր տիպի կորոնավիրուսով վարակման և COVID-19-ից մահվան մեծ ռիսկի հետ: Մասնավորապես, այն շատ ծանր են տանում տարեց մարդիկ, սրտի և անոթների հիվանդություններով, շաքարախտով, ավելորդ քաշով պացիենտերը, ինչպես նաև երկրորդ խմբի արյուն և APOE գենում մուտացիա ունեցողները, որը կապված Է Ալցհայմերի հիվադնության հետ:
Այն տվյալների շնորհիվ, որոնք Մեծ Բրիտանիայի բժշկական ծառայությունները հավաքել են UK BioBank ծրագրի շրջանիակներում, գիտնականները՝ Մեծ Բրիտանիայի Բժշկագիտական հետազոտությունների խորհրդին կից Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայից Ջուլիան Գաուի ղեկավարությամբ հայտնաբերել են ռիսկի ևս չորս նման գործոններ, որոնք կապված են պացիենտների գեների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում