Գերմանացի գիտնականներ. փարավոնները Հայաստանից են
Մաքս Պլանկի ինստիտուտի եւ Թյուբինգենի համալսարանի գերմանացի գիտնականները վերականգնել են 90 եգիպտական մումիայի գենետիկ կառուցվածքը՝ գենոմը: Մումիաների հասակը տատանվում է 1500-3500 տարվա սահմաններում:
Ուսումնասիրելով արդյունքները, նրանք եկել են այն եզրահանգման, որ հին եգիպտացիները աֆրիկացի չեն եղել, ավելի կոնկրետ, նրանք որեւէ կապ չունեն ժամանակակից Եգիպտոսի տարածքում ապրող բնակչության հետ:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հին եգիպտացիները, այդ թվում փարավոնները, եկել են Հայկական բարձրավանդակից եւ Միջագետքից: Գիտնականները, ինչ-ինչ պատճառներով, չեն կարողացել իրենց ստիպել եւ ասել, որ փարավոնները հայեր են, եւ սկսել են տարբեր երկրների անուններ տալ, մոռանալով, որ 3500 տարի առաջ ոչ Թուրքիա է եղել, ոչ Աբխազիա, ոչ էլ Հորդանան կամ Սիրիա:
Վաղուց լուրջ ապացույցներ կային, որ փարավոնները, հին եգիպտացիները հայեր են, բայց հիմա դա ապացուցվեց նաեւ գենետիկների կողմից: Ցավոք, մեր երկիրն այնքան թույլ է եւ բարոյալքված, որ այս ուսումնասիրությունը չեն կարողանում հարկ եղած ձեւով օգտագործել կամ համապատասխան եզրահանգումներ անել:
Ի դեպ, ավելի վաղ շվեյցարացի գիտնականները ուսումնասիրել էին Թութանհամոն փարավոնի դնթ-ն եւ համոզվել, որ նրա նախնիները Եգիպտոսում հաստատվել են Հայկական բարձրավանդակից կամ Կովկասից, եւ որ նա Եգիպտոսում հաստատվել է մոտ 7,5 հազար տարի առաջ:
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...