Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ. ՄԻՊ-ը տեսակցել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանցՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ըՀամայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերելՓաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանըՍտրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբՀայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումըԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահըԻրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումներիԵթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա. ԹրամփՄոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսելԺաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկներըԱնվտանգության նկատառումներով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափովԿուբան դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի աջակցության վրաՄխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքինԻրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Մամուլ

Այն, որ Լուկաշենկոյին կտապալեն, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ

Ռուսաստանի կողմից Բելառուսի նախագահական ընտրություններին միջամտելու մասին զրույցներն անհիմն են: Այս մասին հուլիսի 1-ին հայտարարել են Մինսկում ՌԴ դեսպանությունից: Նախօրեին Ռժևում տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Թե ինչի մասին են խոսել ՌԴ նախագահ Պուտինն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն` անհայտ է. Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը շատ քիչ տեղեկություններ է հաղորդել այդ բանակցությունների մասին: Ռուսական կողմից նույնպես մանրամասներ գրեթե չեն ներկայացվել: «Коммерсантъ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են վատթարանալ:

Ռժևում հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունից հետո Լուկաշենկոն անհետացել էր տեսախցիկների տեսադաշտից և գրեթե ամբողջ օրն այդպես էլ ոչ մի հստակ բան ասված չէր երկու երկրների նախագահների հանդիպումից: Ավելին, պարզ չէր, թե որտեղ է գտնվում Բելառուսի նախագահը: Տեղեկություն ստացվեց միայն ուշ երեկոյան, ընդ որում, այն չի կարելի սպառիչ համարել. Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են երկկողմ հարաբերությունների բոլոր արդի հարցերը: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա նշանակում է, որ ոչ մի արդյունք չկա, ասելու բան` նույնպես: Դա պարզ էր հենց սկզբից. մեկ օրվա ընթացքում, այն էլ շտապողաբար, միջոցառման շրջանակում որևէ բան պայմանավորվելը դժվար է:

Բայց, այնուամենայնիվ, մամուլի ծառայության հաղորդագրությունը կարող էր ավելի գունեղ լինել, օրինակ` կողմերը համաձայնության են եկել Բելառուսում ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` բացառելով սադրանքներն ու արտաքին ուժերի փորձերը` ուղղված երկրի իրավիճակի ապակայունացմանը: Սակայն ոչ մի նման բան չի ասվել:


Իհարկե, անիմաստ է գուշակել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց պարզ է, որ ռուս-բելառուսական հարաբերություններում դեպի լավը ոչ մի փոփոխության սպասել պետք չէ, իսկ դեպի վատը` շատ հնարավոր է:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն սենսացիոն մանրամասներ է հայտնել, այսպես կոչված, խորքային ինտեգրման վերաբերյալ Ռուսաստանի պայմաններից: Մոսկվան Մինսկին առաջարկել է իշխանության լիազորությունների 95%-ը դարձնել միասնական (դաշինքային): Դա տեղի է ունեցել Սոչիում` 2019 թվականի փետրվարի 13-ին: Դիվանագետը այդ փաստաթուղթը որակել է «ձեռքերը վեր» բառերով: Եվ իրոք, դա ավելի շատ հիշեցնում է կլանում, քան ինտեգրում: Պարզ է, որ նման դեպքում Բելառուսի նախագահը վերածվում է Ռուսաստանի սովորական պաշտոնյայի: Սա շատ բան է բացատրում` այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոյի ծայրահեղ նյարդային պահվածքը վերջին շրջանում: Մեծ հաշվով, նրան կարելի է հասկանալ, նրա կարգավիճակը, որպես պետության ղեկավարի, կասկածի տակ է դրվել:

Ենթադրենք, նա ասում է. «Պետք է գազի ու նավթի գներն իջեցնել»: Իսկ նրան պատասխանում են. «Ահա ինտեգրման ծրագիրը, ստորագրեք և ստացեք ինչ ուզում եք»: Ընդ որում, պետք չէ բացառել, որ առաջարկն ուժի մեջ է մնում: Սա գլխավոր դաշնակցի կողմից հետագա աջակցության գինն է: Սակարկումը, ամենայն հավանականությամբ, կարելի է տանել միայն հանձնվող լիազորությունների տոկոսի մասով:

Սակայն, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լուկաշենկոն պետք է մեղադրի միայն ինքն իրեն: Բելառուսական սոցիալիզմը չի կարող հավերժ գոյատևել հարևանի հաշվին: Ամեն ինչի համար էլ վաղ թե ուշ պետք է վճարել, գրում է հոդվածագիրը:

Իսկ Ռուսաստանին, ինչպես Ուկրաինայի դեպքում, ոչինչ անել պետք չէ, միայն նստել և սպասել, երբ իրենք կգան: Տնտեսությունը կխորտակվի, այլ ելք չի մնա: Արևմուտքը չի օգնի: Դատելով ամենից՝ գունավոր հեղափոխությունների պատմությունը, այն, որ Լուկաշենկոյին կտապալեն և Բելառուսը կգնա դեպի Արևմուտք, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ: Ռուսական ակտիվների կալանմամբ բելառուս առաջնորդը միայն վատացնում է իրավիճակը:

Լուկաշենկոն մեն-մենակ է մնում իր ընտրությունների հետ: Ընդ որում՝ նրա համար գլխավոր հարցը ոչ թե հաղթանակն է, այլ այն, թե ինչ ռեսուրսների հաշվին պետք է պահի իր իշխանությունը, գրում է հոդվածագիրը: