Նիդեռլանդներում «սիրո քրմուհիները» վերադառնում են իրենց զբաղմունքին
Նիդեռլանդներում «սիրո քրմուհիները» սահմանափակումների մեղմացումից հետո ողջունում են իրենց հաճախորդներին, բայց նրանց խորհուրդ է տրվում խուսափել ծանր շնչառությունից եւ համբույրներից՝ COVID-19-ի փոխանցման ռիսկը նվազեցնելու համար, հաղորդում է Reuters-ը։
Էրոտիկ պարուհիներն ու մարմնավաճառներն անցած երեքուկես ամիսներին կորցրել են եկամտի իրենց հիմնական աղբյուրը եւ, որպես օրենք, չեն օգտվել կարանտինի ժամանակ տրված պետական աջակցությունից։
Սեքս-շոուների սիրահար հազարավոր զբոսաշրջիկներով սովորաբար լցված Ամստերդամի «կարմիր լապտերների» շրջանն այդ ամիսներին դատարկ էր։
Ամստերդամի մարմնավաճառներին ներկայացնող Red Light United կազմակերպությունը արշավ է իրականացրել, որպեսզի նրանց հնարավորինս շուտ վերադարձնի իրենց աշխատանքին՝ նշելով, որ շատ մարմնավաճառներ պետք է տան վարձ վճարեն, իսկ արգելքները նրանց ստիպում են աշխատել ընդհատակում՝ ենթարկվելով մեծ ռիսկի։
Նիդեռլանդներում սեքս-ախատակիցներն արդեն պահպանում են անվտանգության խիստ կանոնները։ Նրանց համար ստեղծվել է խորհուրդների ցանկ, որում կան նույնիսկ այն դիրքերը, որոնցից հարկ է խուսափել։
Հանրային առողջապահության խորհրդատու Դեբի Մենսինկի կարծիքով, նույնիսկ վերոհիշյալ խորհուրդներին հետեւելու պարագայում, սեքս-աշխատակիցները COVID-19-ով վարակվելու ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան այլ մասնագիտություններով զբաղվողները։
Վերջին շաբաթներին COVID-19-ով վարակվածների ու մահերի թվի նվազման պարագայում Նիդեռլանդներում վերացվել է սահմանափակումների մեծ մասը։ Երկրում գրանցվել է շուրջ 50 000 վարակի եւ 6 000 մահվան դեպք։
Չնայած COVID-19-ի վիճակագրության բարելավմանը՝ մարդկանց խորուրդ է տրվում պահպանել 1,5 մետր սոցիալական հեռավորություն եւ տրանսպոտում դիմակներ կրել։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում