ԱՄՆ-ն կլինիկական փորձարկումների համար հաստատել է կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութ
ԱՄՆ դեղորայքի և սննդամթերքի որակի հսկողության վարչությունը կլինիկական փորձարկումների համար հաստատել է Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 4 տարբերակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով վարչության ղեկավար Սթիվեն Հանին:
«4 պատվաստանյութ է հաստատվել կլինիկական փորձարկումների անցման համար… Եվս 6-ը ուսումնասիրման փուլում են»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ ԱՄՆ-ում հունիս ամսին տեղի ունեցած զանգվածային ցույցերի և համավարակի դեմ սահմանափակումների չեղարկման ֆոնին կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը: Մի շարք նահանգներում, այդ թվում մեծաթիվ բնակչությամբ Տեխասում և Ֆլորիդայում դադարեցրել են տնտեսության «բացմանն» ուղղված միջոցառումները:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում