Ուզում են Ազարյանի վրա ճնշում գործադրել, վրեժխնդիր լինել. փաստաբան
Այս կարգապահական վարույթը մեր համոզմամբ սահմանափակված չէ մի ինչ-որ դատական նիստի ընթացքում կատարված արտահայտությամբ կամ արտահայտություններով։ ԲԴԽ-ում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի կարծիքով այս կարգապահական վարույթի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն, ինչն իրենց համոզմամբ այն դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ բացահայտ և անթաքույց ճնշման փորձ. «Նախապատմության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 2018 թվականին օգոստոս ամսին պարոն Ազարյանն իր վարույթում քննվող կալանավորման մի գործով ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ազատ արձակման որոշման տեքստին առանց ծանոթանալու ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանն այդ որոշումն անվանեց ակնհայտ ապօրինի, քննադատեց պարոն Ազարյանին։ Քննադատությանը հետևեց Հանրապետության վարչապետի հանրահայտ ելույթը հրապարակում, որտեղ ևս գնահատականներ տրվեց դատական համակարգին։ Այդ միջադեպից հետո սկսվեց ՀՔԾ-դատավոր Ազարյան անհասկանալի, օրենքի ոչ մի տառի մեջ չտեղավորվող «մենամարտը»»,-նշեց փաստաբանը։
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ՀՔԾ քննիչները մինչդատական վարույթի բոլոր գործերով, որոնք քննվում էին Ալեքսանդր Ազարյանի վարույթում, ներկայացնում էին ինքնաբացարկի միջնորդություն՝ ներկայացնելով նույն պատճառաբանությունն այն մասին, որ Ալեքսանդր Ազարյանն ունի կանխակալ վերաբերմունք իրենց ծառայության նկատմամբ և չի կարող լինել անկախ, անկողմնակալ դատարան։ Տիգրան Աթանեսյանն ընդգծեց, որ քննիչներն ազնիվ չեն ինքնաբացարկի միջնորդությունները ներկայացնելիս։
«ՀՔԾ-ն պարզապես դժգոհ էր մնացել երկու տար առաջ կայացված որոշումից։ Սա պարզապես ցանկություն է պարոն Ազարյանի վրա ճնշում գործադրելու, վրեժխնդիր լինելու։ Բացարձակ չեմ հասկանում պետական մարմինը դատավորից վրեժխնդիր լինել, անթույլատրելի արտահայտություն է»,-հավելեց փաստաբանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ