Գիտնականը բացատրել է, թե ինչու մարդիկ չեն կարող ապրել Լուսնի և Մարսի վրա
Մարդկությունը Լուսնի և Մարսի վրա չի կարող ապրել բարձր ճառագայթման և գալակտիկական ճառագայթահարման պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի տիեզերական թռիչքների ռադիացիոն անվտանգության բաժնի վարիչ Վյաչեսլավ Շուրշակովը:
«Ճառագայթման տեսանկյունից Արեգակնային համակարգում, բացի Երկրից, մարդկության կյանքի համար ոչ մի բարենպաստ տարածք չկա։ Երկիրը մեր տիեզերանավն է, մենք ունենք մթնոլորտ և մագնիսական դաշտ՝ արևային բռնկումներից և գալակտիկական ճառագայթահարումից պաշտպանվելու համար»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Լուսնի վրա ճառագայթման չափաբաժինը 400 անգամ գերազանցում է Երկրի վրա առկա ճառագայթումներին։
«Մարսի վրա ճառագայթման չափաբաժինը 1,5 անգամ քիչ է, քան Լուսնի վրա, բայց և՛ Մարսի, և՛ Լուսնի վրա կա գալակտիկական տիեզերական ճառագայթում, որը վնասակար ազդեցություն ունի մարդու առողջության վրա»,-պարզաբանել է գիտնականը:
Խոսելով էկզոմոլորակների (Արեգակնային համակարգից դուրս մոլորակների) մասին՝ նա նշել է, որ դրանց վրա առաջին հերթին պետք է փնտրել մագնիսական դաշտ։


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում