Իշխանություններն արդեն ունե՞ն ՍԴ դատավորների թեկնածուներ. (տեսանյութ)
ՀՀ նախագահի կողմից ստորագրության հրապարակման պահից հետո 24 ժամ անց ԱԺ նախագահը կարող է հրապարակել նաեւ ԱԺ կողմից պատգամավորների քվեարկության արդյունքները. դրանից հետո դարձյալ 24 ժամ անց քվեարկությունը կմտնի ուժի մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին:
Հարցին, թե իշխանություններն ունե՞ն ՍԴ դատավորների թեկնածուներ, որոնք կփոխարինեն հեռացողներին, Մակունցը պատասխանեց. «ՍԴ դատավորների թեկնածությունները պետք է ներկայացվեն կառավարության կողմից, ՀՀ նախագահի կողմից եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Երբ իրենք կներկայացնեն, այդ ժամանակ էլ կքննարկենք: Դա «Իմ քայլը» խմբակցության տիրույթում չէ»;
Հարցին, թե ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում, երբ ՍԴ դատավորները փոխարինվեն եւ գան նորերը, նա պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարելով հանդերձ, մենք չենք դադարեցնելու մեր օրակարգում գտնվող հարցերը, որոնց մեջ մտնում է, իհարկե, դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Քանի որ ՍԴ-ի հետ կապված հարցը հանրաքվեով չէր կարող լուծվել, մենք հայտարարեցինք, որ շարունակելու ենք գտնել ուղիներ, եւ գտել ենք այս ուղին»:
Մակունցը հավելեց, որ 2015 թվականին երբ ՀՀ քաղաքացին կայացրել է իր որոշումը հանրաքվեի արդյունքում ունենալ նոր Սահմանադրություն, դա ենթադրում է, որ սահմանադրական ինստիտուտները պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ սահմանված մոդելներին, եւ իշխանությունների պարտկանությունն է ապահովել դրա իրականացումը:
«Այս քայլը միտված է հենց դրան: Իմ համոզմամբ ՍԴ-ն որպես դատական իշխանության կարեւորագույն կենտրոններից մեկը շատ մեծ ազդեցություն ունի առնվազն մթնոլորտի առումով ողջ դատական համակարգի վրա»:
Նա ընդգծեց, որ իրենց գործողությունները որեւէ կերպ կապ չունեն ոչ գործող քրեական գործերի հետ, ոչ էլ իրավական որեւէ պրոցեսների միջամտության միտում ունեն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ