Այդ դեպքում՝ ինչո՞ւ էինք սպասում Վենետիկի հանձնաժողովին. Թագուհի Թովմասյանը՝ Վահագն Հովակիմյանին
Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի 82-րդ կետում նշում է, որ ափսոսանք է հայտնում, որ ՀՀ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը եւ չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հարցեր ուղղեց հարցի զեկուցով Վահագն Հովակիմյանին՝ նշելով. «Այդ դեպքում ինչու էինք սպասում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Նաեւ հրապարակվեց, որ Վենետիկի հանձնաժողովը պարտադիր է համարում անպայման դիմել Սահմանադրական դատարան, այս փոփոխության սահմանադրականության հարցը որոշելու համար:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն, հետեւաբար ինչպե՞ս ենք կարողանալու լուծել ՍԴ դատավորների հարցը»: Նա նաեւ բարձրացրեց ՍԴ-ում քվորումի հարցը, քանի որ ըստ այս նախագծի ՍԴ երեք անդամների լիազորություններ դադարեցվում են:
Ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վենետիկի հանձնաժողովին շատ արդյունավետ համագործակցության համար: Ըստ էության, այս երկար ձգված համագործկցությունը շատ արդյունավետ է եղել եւ Վենետիկի հանձնաժողովը ըստ էության այն փոփոխությունը, որ դրված է այս փոփոխության հիմքում, որ պետք է ՍԴ անդամ դատավորների կարգավիճակը հավասարեցվի դատավորների կարգավիճակին, Վենետիկի հանձնաժողովը այս մոտեցումը ողջունել է:
Այսինքն այն հիմնական առանցքը, որ կա այս նախագծում, այդ առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ կա փոխըմբռնում եւ կոնսենսուս:
Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացմանը, ապա այս դեպքում մենք, կներենք, շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին, ուղղակի այստեղ որոշակի նրբություններ կան եւ մենք կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը տվյալ դեպքում նախընտրելի ենք համարում՝ հաշվի առնելով ներկա իրողությունը:
Մենք իրականում հենց Վենետիկի կարծիքով ենք առաջնորդվում: Եթե դուք համեմատեք հանրաքվեի դրված նախագիծը եւ այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացված նախագիծը, կտեսնեք, որ էական տարբերություն կա: Այսինքն մենք հենց Վենետիկի կարծիքը հաշվի առնելով այս նախաձեռնությունն ենք ներկայացրել»:
Վահագն Հովակիմյանը նաեւ հավելեց, որ հիմա նախագիծը քննարկում են առաջին ընթերցմամբ, մինչդեռ ՍԴ դիմելու հարցին պետք է անդրադառնան երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ:
«Ինչ վերաբերում է 73-րդ հոդվածին, այստեղ հետադարձության խնդիր գոյություն չունի: Իսկ ՍԴ-ն քվորումի հետ կապված չի ունենալու, որովհետեւ 3 անդամի լիազորություններն են դադարելու, 6-ը մնալու են»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ