ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. դատավոր Ազարյանը ԲԴԽ-ի բակում է
ՀՔԾ պետն ով է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ-ի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Նշնք, որ քիչ անց ԲԴԽ-ն քննելու է դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչի հետ է կապված իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, դատավորն ասաց, որ չի կարող ասել. «Համոզմունք ունեին, որ վարույթ են հարուցել, ինչ-որ խախտում երեւի թե գտել են։ Մենք կփորձեք պաշտպանվել, պաշտպանվելու տեղ ու հիմքեր ունենք։ Պարոն Աթանեսյանի օգնությամբ նորմալ կպաշտպանվենք»։
Հարցին՝ արդյոք ինքն անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից, հաշվի առնելով այն, որ 2018 թվականից սկսած իր որոշումները մեկնաբանվում են նրա կողմից, Ազարյանն ասաց. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ։ Կամ ինչո՞ւ ես պետք է կաշկանդված լինեմ ՀՔԾ պետի հատուկ վերաբերմունքով»։
Լրագրողի դիտարկմանը, որ գուցե այս գործընթացը պայմանավորված է 2018 թվականի օգոստոսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հետ, Ազարյանն ասաց.
«Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ։ Բոլորս վկա ենք եւ իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո պարոն վարչապետի կողմից հրապարակային ելույթին էլ եք ծանոթ, Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների դռները շրջափակելու կոչերին եւ մասնակցելուն»։
Այն հարցին, որ ինքն ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է, արդյոք ինքը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարա՞ր է համարում, դատավորն ասաց. «Եթե բավարար համարեի, ապա չէի գա եւ չէի պաշտպանվի, այլ սուսուփուս մեղքս կընդունեի»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ