Ոստիկանը դատարանի բակում Գեւորգ Պետրոսյանին տուգանեց դիմակ չկրելու համար
Ամենաամոթալին նա է, որ բյուջեն սենց բաներով են լցնում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դիմակ չկրելու համար դատարանի բակում իրեն տուգանելու դեպքին։
«Իրենց վարչարարության եւ իրենց վարած քաղաքականության պատճառով, քանի որ վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանում այլեւս որեւէ օտար ներդրող չի գալու ներդրում անի, որ ոստիկանների աշխատավարձը բարձրանա, ձեր աշխատավարձը բարձրանա, ստիպված ընկել են տուգանելու հետեւից։ Թող տուգանեն, որ ես ուզենամ մեր բյուջեն հարստացնեմ, ամեն օր դուրս գամ փողոցում ման գամ, կտուգանեն»,–ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչու դիմակ չի կրում, Պետրոսյանն ասաց, որ դա անձնական գաղտնիք է. «Առողջական խնդիր է, բայց մտավախություն չկա, որ կվարակվեմ։ Ես շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում։ Ես վիճարկելու եմ, քանի որ սա կապված է իմ առողջական վիճակի հետ, ոչ թե անհարկի պրինցիպ եմ բանացնում այստեղ, յանի ես լավ տղա եմ, մյուսները վատ։ Հարգելով բոլորին, բայց ես խնդիր ունեմ, եթե ինձանից կգա արդեն դատական կարգով բռնագանձման ժամանակը, ես կասեմ։ Բժշկի տեղեկանքը տանը դրած է, որ պահին պետք լինի, ես ներկայացնելու եմ»։
Լրագրողի հարցին, որ դուք միշտ չեք կրում դիմա, սա առաջի՞ն անգամ է, որ տուգանում են, պատգամավորը պատասխանեց՝ այո։
Հարցին, դո՞ւք էլ եք հավատարմության երդում տվել Գագիկ Ծառուկյանին, Պետրոսյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն իմ մեծ ախպերն է, ես իրեն հավատարմություն չպետք է երդում տամ, մենք առանց այդ երդման էլ հավատարիմ ենք իրար։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ նորմա՞լ է համարում, որ իր գործընկերները նման թղթեր են ստորագրել, Պետրոսյանը պատասխանեց. «Ես այդ թղթերը նախ չեմ տեսել, ամեն մարդ իր ստորագրածի համար է պատասխանատու, համենայնդեպս, ես նման թուղթ չեմ ստորագրել, իմ համար մարդկային հարգանքը բանավոր հարթությունում է, ոչ թե գրավոր։ Ինձ նման առաջարկ չի եղել, որ օրը մեկը կբերի նման բան իմ անունով կներկայացնի, ես հրաժարական կտամ»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ