Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

«Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող ուժերի վզներից բերելու է և այս դահլիճից դուրս է շպրտելու»․ վարչապետ (տեսանյութ)

Ինչու չունենք շրջական միջավայրի նախարար և բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար, ոլորտի պատասխանատուներ չունենք, բայց ունենք բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա ներկայացրեց բնապահպանական խնդիրները, մասնավորապես, որ Սևանում շարունակվում է ձկնագողությունը, ահազանգ կա, որ թրթուռներն արդեն պտղատու ծառերի վրա են։ «Ով է պատասխանատու լինելու խնդիրների լուծման համար, և երբ ենք ունենալու Շրջակա միջավայրի նախարար, նախկին նախարարը չեղածից վա՞տն էր, որ հանեցիք»,-ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը ցավով արձանագրեց, որ այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաներին վերաբերում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության անդամի մասին խոսում են հենգանքով։ «Ընդ որում, խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակում անվանում են ղազագիր։ Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերել միայն այն պարագայում, երբ հարգալից չլինելը կարող է իրենց համար կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այ էս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող ուժերի վզներից բերելու է և այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, վարչապետն ասաց, որ նշված բոլոր հարցերի համար պատասխանատու է կառավարությունը, ընդ որում՝ ամբողջ կառավարությունը։ «Սևանի կանաչման հետ կապված մեր բախտը չբերեց, մեր ժամանակ կանաչեց։ Ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին, նախարարությունը գործում է բնականոն, և առաջիկայում կնշանակվի նախարար։ Եթե իմանայի, որ էդ թրթուռները կվերանան նրա նշանակելուց հետո, այսօր իրիկունը կգնայի, կնշանակեի»,-ասաց նա։

Հրանտ Այվազյանը նշեց, որ եթե նորմալ է աշխատում, կարող են միացնել այլ նախարարության հետ և էլ նախարար չներկայացնել, վարչապետը պատասխանեց, որ կար առաջարկ, որ կառավարությունը կազմված լինի յոթ նախարարությունից և այդ առաջարկն ուներ հիմնավորում։ «Այն ժամանակ նույնիսկ չքննարկեցինք այդ առաջարկը, քանի որ հեղափոխական, մեզ համար նույնիսկ չափից ավելի հեղափոխական էր, բայց չի բացառվում, որ վերադառնանք այդ քննարկմանը, մանավանդ որ, եթե պարզվի, որ դրա արդյունավետությունը հիմնավորված է։ Բայց այս պահին այդպիսի պլաններ չկան, ընդունում եմ, որ հնարավորինս արագ պետք է այդ նշանակումը անել»,-ասաց նա։