Մեծ քանակությամբ կոֆեինը նպաստում է նիհարելուն
Կոֆեինը մկների մարմնի զանգվածը նվազեցնում է ախորժակի ճնշման եւ նյութափոխանակության համար էներգիայի ծախսի մեծացման ճանապարհով, ապացուցել են չինացի գիտնականները: Նրանց ենթադրությամբ` իրենց եզրահանգումները կիրառելի են նաեւ մարդկանց դեպքում:
Գիտնականները հետեւել են նեյրոնային ուղիներին, որոնք օրգանիզմի մեջ կոֆեին մտնելիս մասնակցում են ախորժակի ճնշմանը: Այս նպատակով մասնագետները դիտարկել են հիպոթալամասում տեղակայված ռեցեպտորների ակտիվությունը, որոնք արգելակում է սուրճի մեջ պարունակվող հոգեխթանիչը:
Փորձագետները հայտնաբերել են, որ կոֆեինը նպաստում է օքսիտոցինը ազատելուն, որը էներգետիկ նյութափոխանակության հզոր կարգավորիչ է:
Հեղինակները նշում են, որ փորձերի ժամանակ կրծողներին կոֆեինի չափազանց մեծ չափաքանակներ են ներարկել (մարմնի զանգվածի 1 կգ-ին 60 միլիգրամ), որոնք մարդու համար համարժեք են օրական 24-36 գավաթ սուրճին, մինչդեռ օրական խորհուրդ է տրվում օգտագործել այս հոգեխթանիչի 400 միլիգրամից ոչ ավելի:
Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է