COVID-19-ով վարակված անընդհատ հազող հիվանդները վտանգավոր են նույնիսկ դիմակով. հետազոտություն
Դիմակները կարող են լիարժեք պաշտպանություն չապահովել, եթե վարակված անձը շատ է հազում, պարզել են Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի գիտնականները: Հենց այդ պատճառով հաստատված ախտորոշմամբ մարդկանց խորհուրդ է տրվում տանից դուրս չգալ. նույնիսկ դիմակի դեպքում նրանք կարող են վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար:
Ինչպես նշվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ՝ համակարգչային մոդելների օգնությամբ հետազոտողները հետեւել են հազի եւ փռշտոցի ժամանակ օդ արտանետված մանր կաթիլների տարածմանը, եթե մարդը դիմակով է: Առանց դիմակի թքի կաթիլները կարող են թռնել 5.5 մետր 5 վայրկյանում: Դիմակն իսկապես կանխում է կաթիլների տարածումը, սակայն դրա ֆիլտրելու իրական կարողությունը վատթարանում է, եթե մարդն անընդհատ հազում է:
Նույնիսկ դիմակ կրելիս կաթիլները կարող են թեթեւ հազի դեպքում մեկ մետր թռնել: Ըստ գիտնականների՝ սա ցույց է տալիս սոցիալական հեռավորության կարեւորությունը վարակի կանխարգելման համար: Հեռավորության պահպանումը կրկնակի կարեւոր է, եթե մարդը հազում է, նույնիսկ եթե դիմակով է:
Ըստ Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հետազոտության՝ դիմակներ կրելը COVID-19 կորոնավիրուսի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է: Ըստ գիտնականների՝ դիմակներ կրելը COVID-19-ով վարակման ավելի քան 78.000 դեպք է կանխել Իտալիայում ապրիլի 6-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Նյու Յորքում՝ ավելի քան 66.000 դեպք ապրիլի 17-ից մայիսի 9-ը:
Քեմբրիջի եւ Գրինվիչի գիտնականները նաեւ պնդում են, որ դիմակների համատարած կրումը թույլ կտա կանխել վարակի երկրորդ ալիքը եւ հաղթել COVID-19-ի համավարակը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման համար ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիմակներ կրել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում: Ավելին, այսօրվանից սկսած, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից կպահանջվի իրենց հետ անձը հաստատող փաստաթուղթ ունենալ: Խոսքն անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի մասին է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում