Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի պատճառով մեկ այլ հիվանդության զարգանալու վտանգի մասին
Կորոնավիրուսը բարձրարցնում է հիվանդների մոտ շաքարային դիաբետի առաջացման վտանգը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության է եկել Մելբուռնի համալսարանի, Լոնդոնի թագավորական քոլեջի և մի քանի այլ հետազոտական հաստատությունների գիտնականների խումբը:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել է New England Journal of Medicine գիտական ամսագրում, մասնագետները պարզել են շաքարախտի և կորոնավիրուսային հիվանդության միջև երկկողմ ազդեցությունը: Մասնագետների խոսքով՝ շաքարային դիաբետի առկայությունը ևս խորացնում է «Քովիդ-19»-ով հիվանդների վիճակը: Վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսից մահացածների 20-30 տոկոսի մոտ շաքարախտ է եղել:
Կորոնավիրուսային վարակն, իր հերթին, նպաստում է հիվանդների մոտ շաքարախտի առաջացման: Որոշ դեպքերում վիրուսը լուրջ էնդոկրին փոփոխությունների է հանգեցրել:
Գիտնականները պարզել են, որ ACE-2 սպիտակուցը, որը հնարավոր է դարձնում կորոնավիրուսի ներթափանցումը բջիջներ, ազդում է նաև նյութափոխանակության և գլյուկոզայի համար պատասխանատու օրգանների վրա:
Ողջ աշխարհում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7.9 մլն մարդ, հիվանդությունից մահացել՝ ավելի քան 430 հազարը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում