Գիժ պիտի լինես, որ կողքը կանգնես, գիժ չլինելու պատճառով Ծառուկյանը ձերբակալվել է. ադեկվադները՝ ԱՄՆ դեսպանատան մոտ
«Ադեկվադ» միաբանության անդամները ԱՄՆ դեսպանատան դիմաց են։ Նրանք շնորհակալական գնացել էին շնորհակալական նամակ տալու դեսպանատանը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակին որեւէ կերպ չարձագանքելու համար։
Միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով նախ անդրադարձավ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներին։
«Դրական տեղաշարժ է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը վերջապես ասաց, որ իր դեմ բոլոր խոսացողների նկատմամբ կիրառելու է ԱԱԾ եւ Ոստիկանություն. ինչը նորմալ է, նորմալ երկրում հենց այդպես էլ պետք է լինի։ Պետական գաղափարախոսության դեմ գնացողի նկատմամբ պետք է ուժ կիրառվի։ Մենք տեսանք, որ այն մարդը, ում օլիգարխից շատ արագ սարքեցին սեփականատեր, նորից դարձավ օլիգարխ։ Էս 2 տարվա ընթացքում ինքը շատ պուպուշ քաղաքական գործիչ էր, երեկ դարձավ հանցագործ եւ որոշվեց Գագիկ Ծառուկյանին ձերբակալել։ Սա, ըստ էության, ցրում է դեմոկրատիայի մասին պատրանքները։ Ասում էին՝ իրավապահ մարմինները իշխանության հրահանգները չպետք է կատարեն։ Գագիկ Ծառուկյանը չուզեց ամեն ինչում սատարել Նիկոլ Փաշինյանին, որը նույնպես տրամաբանական է, որովհետեւ եթե մարդու վզին 400 զոհ կա, գիժ պիտի լինես, որ գնաս կողքը կանգնես ու գիժ չլինելու պատճառն է, որ Ծառուկյանն այսօր ձերբակալվել է»։
Արթուր Դանիելյանը հայտնեց, թե ինչու են իրենք ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվել.
«Եկել ենք ԱՄՆ դեսպանատան մոտ, որովհետեւ դեսպանատները եւ Եվրամիության ներկայացուցիչները տարիներ շարունակ այդ միֆերը ստեղծում էր. մարդու իրավունքներ, դեմոկրատիա, խոսքի ազատություն։ Փաստորեն, դա գերակայություն էր միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է իրենց գործակալական ցանց չհանդիսացող մարդկանց մասին, իսկ այն մարդիկ, որոնք իրենց գործակալական ցանցի մասնիկն են, կարող են ամեն ինչ խախտել։ Ի նշան մեր սոլիդարության՝ ԱՄՆ կառավարության հետ նույնպես լռենք։ Այստեղ բոլորը եկել են լռելու»։
Նա նշեց, որ իրենք դեսպանատանը կհանձնեն իրենց շնորհակալական նամակը. «Որովհետեւ մենք կարծում ենք, որ օտարերկրյա դեսպանատները չպետք է Հայաստանի ներքին գործերին, ինչն էլ հիմա անում է ԱՄՆ-ն»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ