«Ոստիկանությունը պետք է գործի ուժեղ, դուխով, իսկ բեսպրեդել տարածողները պետք է մտնեն ծակը». Վարչապետ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը խորհրդարանում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ փաստորեն ո’չ արտակարգ դրության երկարաձգումը, ո’չ «լոք դաունը» որևէ կերպ չօգնեց վարակի տարածմանը կամ դրա տարածման նվազմանը:
«Այստեղից հարց է առաջանում, որ, եթե փաստացի կիրառված ռեժիմը չի օգնում, ի՞նչ իմաստ ունի երկարաձգելու արտակարգ դրության ռեժիմը, եթե այն որևէ ազդեցություն չունի վարակի տարածման վրա: Հատկապես, երբ ասում եք, որ այս իրավիճակը կարող է շարունակվել 3-5 տարի: Սա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ հնարավոր է այդքան ժամանակով մենք կարող ենք գտվել արտակարգ իրավական ռեժիմի պայմաններո՞ւմ»,- հարցրեց Ա. Կոստանյանը:
Վարչապետը պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախ հակադարձեց, որ, եթե պատգամավորը կամ ինքը վստահաբար կարողանան ասել, թե ինչպիսին կլիներ համավարակի մակարդակը, եթե չլիներ արտակարգ դրության իրավական ռեժիմը, գուցե հեշտ կլիներ պատասխանել բարձրացված հարցին:
«Որևէ երաշխիք չկա, որ առանց այս սահմանափակումների կիրառման՝ հիմա մենք կլինեինք շատ ավելի վատ վիճակում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ Կառավարությունում արդեն եղել են մի քանի պաշտոնանկություններ, որոնք կապված են եղել հակահամաճարակային կանոնների, առաջադրված խնդիրների և հանձնարարականների չկատարման հետ:
Արձագանքելով՝ Աննա Կոստանյանն անդրադարձավ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մի միջադեպի, որի արձանագրած տեսանյութը կարծես այսօր է տարածվել, երբ իրավապահ մարմնի ներկայացուցիչը քաղաքացիական հագուստով անձի հետ բերման է ենթարկում անձի, այն դեպքում, երբ վերջինս դիմակ է կրել. «Որքանո՞վ եք իրավաչափ համարում իրավապահ մարմնի ներկայացուցչի և արդեն քաղաքացիական հագուստով անձի գործողությունները: Այստեղ մենք ի՞նչ խնդիր ունենք, արդյո՞ք վերահսկողություն կա»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Տիկին Կոստանյան, որքանո՞վ լուրջ կլինի, որ Դուք ինձ ասեք, գիտեք՝ ինտերնետում մի տեսանյութ կա, ինչպե՞ս եք այն գնահատում, ես էլ ասեմ, որ դա գնահատում եմ այսպես: Ես մի բան գիտեմ, որ մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առակայության դեպքում, և եթե բերման են ենթարկել, իմ կանխավարկածն այն է, որ դրա համար ունեցել են բավարար հիմքեր: Ես ասում եմ, որ այսօր ոստիկանությունը ՀՀ-ում չպետք է վախենա գործել, ոստիկանությունը պետք է իր իրավասությունների սահմաններում գործի, գործի դուխով, վստահ, բայց նաև օրինական: Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա, ոչ, կանոնները և օրենքները խախտողները պետք է պատերի տակով ման գան, և ոստիկանությունը պետք է լինի դուխով, այս երկրի թիվ 1 թշնամին բեսպրեդելն է, և բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ