Փաշինյանն այս կերպ փորձում է երկարաձգել իր իշխանությունը. բերման ենթարկված չորս ակտիվիստներն ազատ արձակվեցին
Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտից այսօր՝ հունիսի 12-ին Քանաքեռի բաժին բերման ենթարկված 4 ակտիվիստները նույնպես ազատ են արձակվել։ Նրանցից Անի Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել իր նկատմամբ։
«Ոստիկանները խախտելով մեր իրավունքները՝ բռնի կերպով մեզ բերման են ենթարկել։ Կարծես թե 37 թվի ռեպրեսիաներն են, քաղաքական ընդդմիադիր դաշտը անընդհատ իշխանությունների կողմից բռնաճնշումների է ենթարկվում։ Նիկոլ Փաշինյանը հայրենի ոստիկանությանը, որը պետք է ժողովրդին ծառայի, որպես լծակ է օգտագործում, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին ճնշելու համար։ Հերթական անգամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին ճնշում են, լռեցնում են հայ մարդու, հպարտ քաղաքացու ձայնը, ոտնահարում են հպարտ քաղաքացու իրավունքները եւ ամեն կերպ փորձում են մեզ լռեցնել, ինչը անհնարին է, մենք չենք լռելու, ընդդիմախոսները չեն լռելու, ոչ ոստիկանությունը, ոչ ազգային անվտանգության ծառայությունը չի կարող մեզ լռեցնել, որովհետեւ մենք որեւէ ապօրինություն, ի տարբերություն իշխանությունների, թույլ չենք տալիս»,- նշեց նա։
Ակտիվիստի խոսքով՝ արտակարգ դրությունը երկարացնելու դրդապատճառը միայն քաղաքական է․ «Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իր վարկը գահավիժում է օր օրի, եւ հանրության աջակցությունն այլեւս չունի, այս կերպ փորձում է երկարաձգել իր իսկ իշխանությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտից։ Նրանք այնտեղ էին հավաքվել՝ իրենց աջակցությունը ցույց տալու այն իրավաբաններին, որոնք ավելի վաղ ԱԺ-ի մոտից էին բերման ենթարկվել ակցիա իրականացնելու ժամանակ։ Բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Արմեն Գալստյանը, Բաբկեն Հարությունյանը։ Նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։
Իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է եւ բերման ենթարկեցին նրանց։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ