1 մլն մարդու հաշվով մահերի թվով այսօր գերազանցեցինք աշխարհի միջին թիվը. Անդրանիկ Թևանյան
Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի՝ այսօր հաստատված դեպքերին ու գրանցված մահերին:
Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսից այսօր 20 մարդ է մահացել, իսկ առողջապահության նախարարությունը տարանջատում է այդ մահերը՝ նշելով, որ 19–ը կորոնավիրուսից է մահացել, իսկ մեկը՝ վարակակիր է եղել, բայց այլ պատճառով է մահացել։
«Սա իրականում թվային մանիպուլյացիա է։ Քանզի Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ՝ եթե նույնիսկ կասկած կա կորոնավիրուսի, ապա պետք է մահերը գրանցել մեկ միասնական ցուցակով։ Իսկ դա նշանակում է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանում մահացել է ոչ թե 158, այլ 214 մարդ։
Բայց նույնիսկ եթե հիմք ընդունենք ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած մահվան թվերը՝ 158, ապա մենք շատ սարսափելի ու ողբերգական պատկեր ունենք աշխարհի մակարդակով։ Էլ չասած հարևանների համեմատ»,-գրել է նա։
Ըստ https://www.worldometers.info/coronavirus/–ի՝ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով միջինը 1 միլիոն մարդուց մահանում է 48,4 մարդ։
«Այսօր մենք գերազանցեցինք աշխարհի միջին թիվը։ Մեզ մոտ 1 միլիոն մարդու հաշվարկով մահացել է 53 հոգի։ Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում այդ թիվը 3 է, Ադրբեջանում՝ 7։
Հասկանալի է, որ կորոնավիրուսը չէր շրջանցելու Հայաստանը։ Հասկանալի է նաև, որ ունենալու էինք մահեր։ Բայց վարակվածների ու մահերի այս ողբերգական քանակի ուղղակի պատասխանատուն իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Սա կառավարության անգրագետ քաղաքականության ու հանցավոր անգործության հետևանք է։ Սա շատ լուրջ հետաքննության ու գնահատականի է արժանանալու։ Այդ թվում՝ իրավական»,-գրել է նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում