Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս, բայց...(Տեսանյութ)
Կան ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ, որոնք չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն իրենց խոսքերի համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության համագումարում իր ելույթում նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Այսօր ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա եւ երկու ընդդիմադիր խմբակցություններ։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն եւ գործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, եւ հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս եւ թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը։
Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս, բայց բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ եւ կան գռեհիկ հայհոյողներ։ գռեհիկ հայհոյողներ կան նաեւ ընդդիմադիր դաշտում։ Քանի որ ընդդիմադիր մեր գործընկերները չեն ունեցել այդ խիղճը, ողնաշարը, տղամարդկությունը ներողություն խնդրելու, ես ազգային հերոսի առջեւ ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին։ Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաեւ ընդդիմադիր դաշտում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիյանը՝ չկոնկրետացնելով, որ ում մասին է խոսքը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են