Նշվել են Zoom-ում անձնական տվյալների պաշտպանության միջոցները
Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար Zoom վիդեոկոնֆերանսների ծառայությունը հարկավոր է ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից: Պաշտպանության այս մեթոդի մասին «Փրայմ» գործակալությանը հայտնել է «Ինտելեկտուալնիյ ռեզեռվ» ընկերության տնօրեն եւ համասեփականատեր Պավել Մյասոեդովը:
Բացի այդ, կոնֆերանսները հարկավոր է պաշտպանել գաղտնաբառով եւ հետեւել, թե ինչ է արտասանվում եւ ցուցադրվում է զանգի ընթացքում: Ծրագիրը հարկավոր է ներբեռնել միայն պաշտոնական կայքից:
Փորձագետը պատմել է, որ այս տարվա մարտին հայտնի էր դարձել կորոնավիրուսի պատճառով աշխատողների՝ աշխատանքի հեռավար ռեժիմի զանգվածային անցման մասին, ինչի հետ կապված վնասակար ֆայլերի եւ ծրագրերի թիվը եռապատկվել էր: Ընդ որում, հաքերային բոլոր հնարքները քողարկված էին վիդեոկոնֆերանսի ծրագրերով:
Փորձագետը նաեւ առաջարկում է բոլորի հետ չկիսվել կոնֆերանսի կամ անձնական կոնֆերանսի իդենտիֆիկացման հղումով, քանի որ այսպես կոնֆերանսին կարող են կողմնակի մարդիկ միանալ: Բացի այդ, խոսակցության ընթացքոմ պետք է չէ կիսվել անձնական տվյալներով, օրինակ՝ բանկային քարտերի կամ փաստաթղթերի:
Մայիսի սկզբին ռուսալեզու հաքերները Zoom-ի կես միլիոն էջ էին վաճառել դարքնեթում: Cyber ընկերության կիբերանվտանգության մասնագետները էջերը գնել էին՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1 պենս: Հաքերներն տեղադրել էին էլփոստի հասցեները, լոգիններն ու գաղտնաբառերը, զրույի հղումները եւ ՝ վիդեոկոնֆերանսների կառավարման PIN կոդերը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում