Աստղագետներին զարմացրել է տիեզերքում հայտնաբերված գալակտիկայի տեսքը
Աստղագետները զանգվածային սկավառակաձև գալակտիկա են հայտնաբերել, որը ձևավորվել է 12.5 մլրդ տարի առաջ, երբ 13.8 մլրդ տարեկան տիեզերքը իր ողջ գոյության միայն մեկ տասներորդն էր անցել:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, գիտնականների խոսքով՝ նմանօրինակ գալակտիկան չէր կարող գտնվել հեռավոր տիեզերքում: Այս հայտնագործությունը փոխում է մասնագետների պատկերացումները գալակտիկաների վաղնջական կազմավորման մասին:
Խոսքը Galaxy DLA0817g անունով հայտնի գալակտիկայի մասին է, սակայն աստղագետները դրան տվել են Վուլֆի սկավառակ անվանումը՝ ի հիշատակ կյանքից հեռացած գործընկերոջ՝ Արթուր Վուլֆի, որը հայտնագործության 4 հեղինակներից 3-ի խորհրդատուն է եկել:
Ըստ նրանց ուսումնասիրության՝ գալակտիկայի սկավառակը 70 մլրդ անգամ ավելի մեծ է Արևից: Այն նաև պտտվում է 273 կմ/ վայրկյան արագությամբ, ինչով նման է մեր Ծիր Կաթին գալակտիկային:
Բազմաթիվ գալակտիկաներ, որոնք հայտնաբերվել են ավելի վաղ, նման են գնացքի ավերակների, քանի որ շարունակ «վայրի» միաձուլումների են ենթարկվել: Նման միաձուլումների արդյունքում դժվար է լավ սկավառականման տեսք ստանալ», -ասել է հետազոտության հեղինակ Մաքս Փլանկը: Վերջինս զարմանք է հայտնել, թե ինչպես է լավ կազմավորված պտտվող սկավառականման գալակտիկան ի հայտ եկել այդ ժամանակահատվածում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում