Թելերսոնը եւ Լավրովը քննարկե՞լ են Արցախի խնդիրը
Երեկ ամերիկյան կողմի նախաձեռնության հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև, փոխանցում է ՌԴ արտգործնախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Լավրովը «մատնանշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման փորձերի պատրանքայնությունը»: Նման գործողությունները լրջորեն վտանգում են առանց այդ էլ բարդ շրջան ապրող ռուս - ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրը, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, ինչից հետո պաշտոնական Մոսկվան չեղարկեց ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շանոնի՝ այսօր Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումը, որի ընթացքում ենթադրվում էր քննարկել երկու երկրների հարաբերություններում կուտակված հիմնախնդիրները:
Լավրովը ասել է, որ Մոսկվայում սպասում են Վաշինգտոնին փոխանցված՝ հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի առաջարկների պատասխանին:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայի, Ուկրաինայի խնդիրները:
Ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, բայց հաշվի առնելով Մինսկի խմբի, ՌԴ ԱԳ նախարարության եւ ԱՄն պետքարտուղարության հայտարարությունները, դժվար չէ ենթադրել, որ քննարկվել է նաեւ Արցախի հարցը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են