Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է. Հրաչ Բերբերյանը՝ վարչապետի՝ «նեղսրտած» ուղիղ եթերի մասին
Երբ Նիկոլ Փաշինյանն ուղղորդված ընդդիմադիր էր ԱԺ-ում, տարբեր մեղադրանքներ էր հնչեցնում իշխանության հասցեին, իսկ այսօր ասում է՝ յուրաքանչյուրը քննադատում ու արտահայտվում է իշխանության մասին իր փչացվածության աստիճան: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերին:
Ըստ Սոնա Աղեկյանի՝ այսպիսով Նիկոլ Փաշինյանը փախչում է պատասխանատվությունից. «Մենք այսպիսի առաջնորդ չենք ուզում ունենալ, և 2020թ. ավարտին պարոն Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինելու մեր երկրի ղեկավարը»:
Հաղորդման մյուս հյուրի՝ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանի համար պարզ էր Նիկոլ Փաշինյանի «նեղսրտած» ուղիղ եթերը. «Նիկոլ Փաշինյանի մոտ խուճապ է: Չի կարելի չպատասխանել այն հարցերին, որոնցում քեզ մեղադրում են: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հայտարարություններ չպետք է աներ, այլապես այստեղ հարցեր են առաջանում»:
Հրաչ Բերբերյանը, խոսելով գյուղատնտեսական ոլորտի ու գյուղացու խնդիրների մասին, ասել է. «Խեղկատակությունը նրան է հասել, որ ապրիլին խոսում են գյուղատնտեսական վարկերի մասին և միայն այսօր են ուզում դա իրականացնել: Բանկերի մոտ սարսափելի հերթեր են ու վստահ եմ՝ գյուղացիների մեծ մասը չեն էլ ստանալու այդ վարկերը»:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ իշխանությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսական ոլորտին:
Հարցին՝ ինչպե՞ս կարգավորել, որպեսզի յուրաքանչյուր գյուղացի կարողանա այս պայմաններից ելնելով վարկեր ստանալ, Հրաչ Բերբերյանը պատասխանել է. «Ասել եմ ու ասում եմ՝ գյուղը քայքայել են բանկերը: Պարոն թանկագին վարչապետ, Դուք գյուղացու անվան տակ բանկերն ե՞ք հարստացնում»:
Սոնա Աղեկյանն էլ ահազանգում է, որ մեր գյուղացիներն արտագաղթում են, «Մեր գյուղացիները քարից հաց քամող են: Սակայն, երբ գյուղացին թղթեր հավաքելով գալիս է բանկ ու բանկը մերժում է նրան վարկ տրամադրել՝ փոխարենը տրամադրում է ֆերմերին, գյուղացին հիասթափվում ու բռնում է արտագաղթի ճանապարհը»:
Սոնա Աղեկյանի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ երկրում առաջընթաց լինի, պետք է գյուղացու համար ամեն ինչ դառնա մատչելի. «Նաև գյուղացու շնորհիվ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իշխանության է ու կարողանում է բյուջեն թալանել»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ