Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելը Փաշինյանի վախերի ուղիղ դրսևորումն է, ազատ խոսքը ճնշելու ջանքեր. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակեչպության մի քանի անդամներ ևս բերման են ենթարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ խոսելով այսօր Քրեական ոստիկանության մոտից քաղաքացիներին բերման ենթարկելու մասին:
«Այս ակցիան Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ այլ ինչ է, քան նրա վախերի ուղիղ դրսևորում և ազատ խոսքը, բազմակարծությունը ճնշելու համար ջանքեր, սակայն չի հաջողվելու դա: Փաշինյանը տանուլ է տվել ամեն ինչ և օր օրի կորցնում և մսխում է մեր պետական ինքնիշխանությունը, մեր պետական շահը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր վարչապետի կողմից, անթույլատրելի է, նա նաև նշեց, որ այն գործողությունները, որոնք ծավալվում են կորոնավիրուսի տարածմումը կանխարգելելու համար, իրականում այլ ենթատեքստեր ունեն:
«Մարդկանց կարելի է երթուղային նստել, հավաքվել, բայց ակցիա անել չի կարելի: Եթե արտակարգ դրությունը երկարեցրել է, ապա սահմանափակումներն էլ պետք է պահպաներ: Նա փորձում է տեղ-տեղ ճնշել, բայց դա նրանց չի հաջողվելու: Մեզ էլ բռնեն, ուրիշներն են գալու: Փաշինյանին հաշված ժամանակաշրջան է մնացել»,- շեշտեց նախկին պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության մոտ այսօր հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկելու պատճառը պարետի որոշումը խախտելն է: Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հայտնեցին, որ ոստիկանություն բերման է ենթարկվել 17 անձ։
Միաբանության անդամները Ոստիկանության մոտ էին՝ աջակցելու Միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, որին հրավիրել էին Ոստիկանություն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ