Սինգապուրում արգելել են հասարակական տրանսպորտում հեռախոսով խոսել
Սինգապուրի իշխանությունները բնակիչներին արգելել են բջջային հեռախոսներով խոսել, ինչպես նաև կարգադրել են միմյանց հետ շփումը նվազագույնի հասցնել հասարակական տրանսպորտով ուղևորություն իրականացնելիս: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հավելելով, որ նման որոշումը նպատակ ունի նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը:
Չորեքշաբթի հրապարակվել են միջկառավարարական աշխատանքային խմբի պարզաբանումները, որոնցում մանրամասն նշվում է հունիսի 1-ից հետո կարանտինային ռեժիմից աստիճանաբար դուրս գալու քայլերի վերաբերյալ:
«Մինք միանգամայն գիտակցում ենք, որ տրանսպորտում շատ դժվար կլինի պահպանել 1 մ սոցիալական հեռավորություն, երբ կյանքը կսկսի վերադառնալ իր բնական հունին, կվերսկսվի շատ արտադրամասերի աշխատանքը, կվերաբացվեն դպրոցներն ու համալսարանները»,- ընդգծել է խմբի համանախագահ, Ազգային զարգացման նախարար Լոուրենս Վոնը:
Նա հավելել է, որ այդ պատճառով անհրաժեշտ է ձեռնարկել անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումներ:
Մասնավորապես, իր խոսքով, «գտնվելով մետրոյում և ավտոբուսներում, բնակիչները պետք է խոսւափեն հեռախոսներով և միմյանց հետ շփումից»: Բացի դա, «կպահպանվի դիմակների պարտադիր կրումը»,- հիշեցրել է նա:

















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...