Կորոնավիրուսի համավարակն աշխարհում կարող է ավարտվել 2021 թվականի հունվարին
Աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել 2021 թվականի հունվարին, հայտարարել է Ռուսաստանի իմունոլոգների միության նախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի Իմունոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Չերեշնեւը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այժմ աշխարհում արդեն 4.5 միլիոն վարակված կա եւ ավելի քան 350 հազար մարդ մահացել է, բայց մահացության մակարդակը նվազում է: Ուստի 50-60 տոկոսը լավ իմունային շերտն է: Այն (կորոնավիրուսը), ամենայն հավանականությամբ, քանի որ նաեւ շնչառական է, գրիպի նման կանցնի դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին»,- ասել է Չերեշնեւն ուրբաթ կայացած մամուլի ասուլիսին:
Փորձագետի խոսքով՝ վիրուսն ավելի թույլ է դառնում մարդկանց շփմանը զուգահեռ: Իսկ իմունային շերտը ձեւավորվում է միայն այն դեպքում, եթե վարակվել է բնակչության առնվազն 50 տոկոսը: Ընդ որում, այս պահին հայտնի չէ կորոնավիրուսի դեմ որեւէ արդյունավետ դեղամիջոցի մասին, այդ թվում ապացուցված չէ տրիազավիրինի արդյունավետությունը (ազոլոազինների ընտանիքի ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղամիջոց, մշակվել է մի խումբ ռուս մասնագետների կողմից եւ արտադրվում է Ուրալում): «Այսօր աշխարհում չկա ոչ մի հակավիրուսային դեղամիջոց (...), այսինքն՝ վիրուսն ամբողջությամբ ոչնչացնող»,- շեշտեց Չերեշնեւը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում