Դիմակների կրումը չի կարող պարտադիր դառնալ
Մենք Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, իսկ հիմա Հայաստանում ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները լրիվ բավարարում է եւ դեռ կարող ենք արտահանել: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում եւ բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման:
«Մենք ստիպված ենք եւ չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որեւէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,-ասաց վարչապետը:
Նա խոստովանեց, որ վստահ չեն, որ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել են. «Հույս ունեմ, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք եւ մեր սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն»,-ասաց Փաշինյանը՝ տհավելելով, որ այս թեմայով քննարկում է ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ:
«Մենք ինչպես խոստացել էինք, մենք ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչու պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց նա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում