Ինչպես է ճիշտ օդափոխել բնակարանը
Կան մի շարք նրբություններ, որոնք խորհուրդ է տրվում հաշվի առնել բնակարանը օդափոխելիս։ Օրինակ՝ պետք չէ դա անել ուժեղ քամու ժամանակ, ինչպես նշում են չինացի բժիշկները։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման պեկինյան կենտրոնի սանիտարական իրազեկման բաժնի աշխատակիցները «Խուանցո Շիբաո» թերթին պատմել են, թե ինչպես է ճիշտ օդափոխել բնակարանը։
Պարզվում է՝ փակ տարածքը պետք է օդափոխել 20-30 րոպե՝ օրական 3-4 անգամ։ Լուսամուտը խորհուրդ է տրվում բացել առավոտյան մահճակալից վեր կենալուց անմիջապես հետո։ Այդ արարողությունը պետք է պարտադիր դառնա, քանի որ գիշերվա ընթացքում թթվածնի պարունակությունը սենյակում, որտեղ մարդիկ են քնած, նվազում է, իսկ օդափոխումը օգնում է լրացնել դրա քանակը օդում։
Քնից առաջ, մասնագետների կարծիքով, նույնպես անհրաժեշտ է օդափոխել։ Դա կմեծացնի թթվածնի մակարդակը սենյակում, ինչը դրականորեն կազդի քնի որակի վրա։
Նաեւ պետք է սնունդ պատրաստելիս օդափոխել խոհանոցը։ Ավելին, նույնիսկ պատրաստելուց հետո լուսամուտները եւս գոնե 10-15 րոպե խորհուրդ է տրվում բաց թողնել։
Սակայն սմոգի եւ մանր անձրեւի ժամանակ պատուհանները բացել մասնագետները, հակառակը, խորհուրդ չեն տալիս։ Նաեւ խորհուրդ չի տրվում սենյակը օդափոխել ուժեղ քամու ժամանակ, քանի որ տուն կարող են աղտոտված նյութեր լցվել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում