Հայտնի է՝ որն է կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ նվազեցնելու միջոցը
ԱՄՆ Իլինոյիս նահանգի գիտնականները հայտնում են, որ կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերի գերակշիռ մասը ուներ վիտամին D-ի անբավարարություն։ Մի քանի մայրցամաքների տարբեր հիվանդանոցներից ստացված վիճակագրության վերլուծությունը ցույց տվեց, որ COVID-19-ից բարձր մահացությամբ երկրները, օրինակ՝ Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան, գրանցել են վիտամին D- ի անհամեմատ ցածր ցուցանիշ՝ համեմատած համաճարակի պակաս տուժած երկրների հետ: Հետազոտողները նշում են, որ վիտամին D-ն ոչ միայն ամրացնում է իմունային համակարգը, այլև վերահսկում է այն։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդների մոտ վիտամին D- ի մակարդակի կառավարումը կնվազեցնի կորոնավիրուսային մահացությունը մոտ կեսով: Այս միջոցը հարմար չէ վարակի կանխարգելման համար, բայց կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ անհրաժեշտ է նվազեցնել բարդությունների ռիսկը և կանխել մահը արդեն վարակվածների դեպքում: Սա է պատճառը, որ երեխաները ավելի քիչ են հիվանդանում կորոնավիրուսով, քան տարեց մարդիկ։ Աշխատանքի հեղինակները նաև նախազգուշացրել են, որ վիտամին D-ի չափից մեծ դոզան հղի է տարբեր կողմնակի ազդեցություններով: Սակայն վիտամին D-ի օպտիմալ չափաբաժինը COVID-19-ի դեմ պայքարի համար դեռևս որոշված չէ: Մինչ այժմ դրա համար բավարար տվյալներ չկան:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում