«Մենք լիարժեք կրթական ծրագիր ենք իրականացնո՞ւմ, թե՞ արտակարգ իրավիճակում փորձում ենք երեխաներին զբաղեցնել». Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ ուսուցիչների միության ֆեյսբուկյան էջում մեկնաբանություն կարդացի, թե իբր իմ առաջարկով է նախարարությունն ընդունել մարտի 13-ից հետո նշանակված թվանշանները չճանաչելու որոշումը։ Պարզաբանեմ շախմատի լեզվով։ Պատկերացրեք, ես սպիտակներին առաջարկում եմ 3-րդ քայլում դիտարկել Փիղ g5 տարբերակը։ Բայց սպիտակները իմ առաջարկը հաշվի չեն առնում և մի քանի այլ քայլ կատարելուց հետո 7-րդ քայլում խաղում են Փիղ g5։ Երբ ուսուցիչները, տնօրենները, մասնագետները ու նաև ես, քննադատում ենք այդ քայլը, ինձ հակադարձում են, թե ես եմ առաջարկել խաղալ Փիղ g5։ Այսինքն՝ թույլ է տրվում պարզագույն սխալ։ Հաշվի չի առնվում այն հանգամանքը, թե որ քայլի ժամանակ, երբ եմ ես այդ առաջարկն արել։ Մարտ ամսին տարբեր երկրների մասնագետներ տեսակետ էին հայտնում, որ այն ինչ տեղի է ունենում չի կարելի համարել հեռավար կրթություն։ Դա արտակարգ իրավիճակում տեղի ունեցող կրթություն է, որի արդյունքները վավեր չեն։ Այս համատեքստում ես նախարարությանը հարց եմ տվել (ի դեպ, իմ հարցին որևէ արձագանք չի եղել). մենք լիարժեք կրթական ծրագիր ենք իրականացնո՞ւմ, թե՞ արտակարգ իրավիճակում փորձում ենք երեխաներին զբաղեցնել։ Եթե վերջինն է, ապա ընդունելի կլինի նաև մինչև մարտի 13-ը նշանակված թվանշաններով տարին փակելը։
Հաջորդիվ, վարչապետը հայտարարեց, որ ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում, նախարարությունը նույնպես բարձր գնահատեց հեռավար ուսուցումը։ Ապրիլի առաջին տասնօրյակում նախարարությունը պաշտոնապես ուսուցիչներին հորդորեց ձեռնպահ մնալ թեմատիկներից, բայց իրականացնել աշակերտների գնահատում՝ ըստ գիտելիքի յուրացման աստիճանի։ Ուսուցիչները սկսեցին թվանշաններ նշանակել, որոշները նաև թեմատիկ գրավորներ են արել։ Նախարարությունը հապճեպ ստեղծեց էլեկտրոնային մատյան, առաջարկեց 5 օրում բոլոր թվանշաններն անցկացնել էլեկտրոնային մատյանում։ Եվ միայն ապրիլի 27-ին հայտարարեց թվանշանները չճանաչելու մասին։ Ինչպես տեսնում եք, մի քանի քայլ անելուց հետո նախարարությունը կայացրեց մի որոշում, որը որպես տարբերակ, ես առաջարկել էի դիտարկել մարտ ամսին, ոչ թե մեկ ամիս թվանշաններ նշանակելուց հետո»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո