Մարդը սարից իջել է, որ խանութից բան առնի, տուգանել են. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Տավուշում մարդը սարից իջել է, որ խանութից բան առնի, տուգանել են։ Այս ամսին այսօր՝ մայիսի 6–ին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե այս տուգանքների հետ կապված ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, քանի որ վճարունակ չեն։
«ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին եւ օրենքի չիմացությունը, որեւէ մեկին չի ազատում պատասխանատվությունից։ Միշտ էլ կարելի է պատճառ բերել, ասել ես չգիտեի, չեմ իմացել։ Իհարկե մարդկայնորեն հասկանալի է, բայց այն, որ այսօր մենք կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել եւ մարդի շարունակում են վարակվել նաեւ այդ քաղաքացիների պատճառով է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդիկ տուգանվեն, այլ, որ չհիվանդանան»,–ասաց Փաշինյանը։
Միքայելյանը խնդիրն ավելի հստակեցրեց. «Ամեն ինչ այնքան շուտափույթ եղավ, որ մարդիկ չեն էլ իմանում, որ նման բան կա։ Ես լավ եմ պատկերացնում, որ կարգուկանոնը հատկապես կորոնավիորսի հետ կապված պետք է պահպանվի, որ չտարածվի, բայց մարդ կա Շամշադինի Պառավաքար գյուղից՝ սարից իջել է գնացել Բերդ, որ 2 կիլո պեսոկ առնի, բռնել 100 հազար դրամ տուգանել են։ Այդ հարցերին պետք է լուծում տրվի»։
Վարչապետի խոսքով՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից. «Պետք է մեր բոլորի ջանքերն ուղղված լինի, որ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք եւ իմ խնդրանքն է ՀՀ բոլոր քաղաքացիներին այս համատեքստում ցուցաբերել բացարձակ պատասխանատվություն։ Եկեք մաքսիմումն անենք, որ մոր վրա մեղք չվերցնենք մեր հարազատների կորստի համար, հետո ո՞նց ենք այդ բեռով ապրելու»։
Միքայելյանը հարց տվեց նաեւ համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ. «Ես դա չեմ պատկերացնում, մարդիկ կան իրար հետ են ապրում ՝ հեր, տղա, եղբայրներ, մի բնակարանում, դա ո՞նց պետք է տարբերվի, ի՞նչ ձեւ պետք է ներկայացվի համընդհանուր հայտարարագիրը»։
Վարչապետը պատասխանեց. «Իրար հետ են ապրում, շատ լավ է, ամեն մեկը պետք է գրի ինքն այդ տարվա ընթացքում ինչ եկամուտ է ստացել, քննարկամն հարց է միայն եկամուտները պետք է հայտարարագրվի, թե նաեւ ծախսերը, որպեսզի հասկանանք, ինչքանով է իր հարկային պարտավորությունները կատարում քաղաքացին եւ ինչքանով ինքը ռեալ ունի պետության աջակցության կարիքը։ Եթե հիմա համընդհանուր հայտարարագրի մեխանիզմն ունենայինք, կբացառվեր, որ բանկում 100 միլիոն դրամ ավանդ ունեցողը գա պետությանն ասի ես սոցիալապես անապահով եմ ինձ 26 հազար դրամ օգնություն տվեք»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ