Համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի. Նիկոլ Փաշինյան
Իմ կարծիքն է, որ համընդհանուր հայտարարագրումը մենք պետք է պարտադիր անենք եւ հիմա առավել եւս դրանում համոզված եմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիոկլ Փաշինյանը։
«Անցած տարի, երբ այս մասին ակնարկում էինք, աղմուկ էր բարձրանում, եթե մենք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմն ունենայինք, այսօր ոնց կօգներ դա մեզ։ Որ ասում եմ չենք կարողանում գտնել այն բաժանորդին, որը մեր օգնության կարիքն ունի, եթե մենք ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք ովքեր են մեր քաղաքացիները, որ իրենց ամսական եկամուտները մինչեւ 50 հազար դրամ է, ովքեր են, որ մինչեւ 100 հազար դրամ է, ովքեր են, որ 500 հազար դրամ է, ովքեր են, որ 1 միլիոն եւ ավելի է։ Այդ մի գործիքի կիրառմամբ հիմա չէի ասի կներեք ձեզ 20 հազար դրամ ավելի գումար ենք փոխանցել, տարեք տվեք ձեր հարեւանին, որ կարիքավոր է։ Կառավարությունն իր որոշմամբ 100 տոկոսով հասցեական կփոխանցեր այդ փողը եւ սա լավ առիթ է եւս մեկ անգամ, որ ես արձանագրեմ, որ մենք պետք է գնանք համընդհանուր հայտարարագրման»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական աջակցության ծրագրեր են գալիս եւ կպարզվի, որ դրանից օգտվել են մարդիկ, որոնք դրա կարիքը չունեին. «Չեն ամաչել, գնացել են մաիպուլյատիվ գործողություն են արել, որ 20 հազար դրամ ավելի փախցնեն, օրինակ բանկում ունենալով 70 միլին դրամի ավանդ։ Մենք դեմ չենք այդ 20 հազար դրամը որեւէ մեկին տանք, բայց եթե դրա կարիքը չունեցողը այդ 20 հազար դրամը ստացել է, նշանակում է, որ կարիք ունեցողը 20 հազար դրամ պակաս է ստացել։ Ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ