Վարչապետի առջև հարց են «դրել». կա՛մ Հարությունյանը, կա՛մ Հայրապետյանը (տեսանյութ)
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` կա՛մ ինքն է մնում իր պաշտոնին, կա՛մ նախարարը, քանի որ իրենք համատեղ նույն ոլորտում չեն կարող աշխատել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստի ժամանակ տեսնելով, որ իսկապես իրավիճակը թեժ է, Մխիթար Հայրապետյանին հորդորել է սպասել: Տեղեկություններ կան, որ հնարավոր է առաջիկայում վարչապետը կառավարությունում Հայրապետյանին ինչ-որ մի պաշտոնի նշանակի՝ այդկերպ լուծելով առկա լարվածությունը:
Նշենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել , «փակել» է բոլոր ինֆորմացիաներն օրենսդիրի համար ու կրթական բարեփոխումների առկա փոփոխությունների վերաբերյալ ո՛չ Հարությունյանն է քայլեր ձեռնարկում, եւ ո՛չ էլ թույլ է տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչի համար էլ նման լարվածություն է առաջացել Հայրապետյանի եւ Հարությունյանի միջեւ:
Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանից, որը հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, իսկ եթե կա տարաձայնություն, ապա դա կապված է իրենց ոլորտում առկա քննարկումների հետ: Իսկ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ լուռ լսեց մեր հարցը, այն տեղեկությունները, ըստ որի իր եւ Հայրապետյանի միջեւ առկա է լարվածություն, սակայն որեւէ պաշտոնական մեկնաբանություն չցանկացավ ներկայացնել՝ հայտարարելով թե ոլորտի հետ կապված քննարկումները բաց են, կարող ենք հետեւել դրան:
Այսպիսով, մնում է սպասել՝ հասկանալու համար, թե Փաշինյանը ինչ հանգուցալուծում կտա այս հարցին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ