Ինչպես խուսափել մահանալուց կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում. հայտնում են գիտնականները
COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վաղ փուլում իմունային համակարգի ժամանակավոր ճնշումը կօգնի խուսափել ծանր ախտանիշներից եւ կանխել ցիտոկինային փոթորկի հետեւանքով մահը: Այսպիսի եզրակացություն են կատարել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Journal of Medical Virology ամսագիրը:
Հետազոտողները մաթեմատիկական մոդելավորման միջոցով ցույց են տվել, որ օրգանիզմի երկու պաշտպանական համակարգերի միջեւ փոխազդեցությունը կարող է բերել իմունային համակարգի ծանրաբեռնվածության:
Օրգանիզմում հայտնված վիրուսի դեմ պայքարին առաջինը միանում է բնածին իմունիտետը: Առաջին ախտանիշներից մի քանի օր հետո ակտիվանում է ադապտիվային իմունիտետը, որը գործարկում է Т եւ B բջիջները:
Օրինակ՝ գրիպով վարակվելու դեպքում բնածին իմունային պատասխանը գրեթե բոլոր վիրուսային մասնիկները ոչնչացնում է մինչեւ ադապտիվային համակարգը կսկսի գործել: Իսկ COVID-19-ը ավելի դանդաղ է զարգանում, քան գրիպը, ինչի հետեւանքով ադապտիվային իմունիտետը կարող է բնածին իմունիտետին խանգարել ինֆեկցիան ավելի արագ հաղթահարել: Արդյունքում կարող է զարգանալ չափից ավելի մեծ պաշտպանական ռեակցիա, որը կոչվում է ցիտոկինային փոթորիկ:
Երկու իմունային համակարգերի փոխազդեցությամբ կարելի է բացատրել նաեւ այն, թե ինչու են պացիենտները տեսանելի բարելավում զգում, որից հետո տեղի է ունենում ավելի ծանր ախտանիշներով սրացում:
Գիտնականների կարծիքով՝ որոշակի իմունոսուպրեսորների (իմունիտետը ճնշող դեղամիջոցներ) կարճաժամկետ կիրառումը կարող է զսպել ադապտիվային իմունիտետը եւ դրանով իսկ նպաստել վիրուսի ավելի արագ ոչնչացմանը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում