Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ միասին գործել. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի կողքին կանգնել, ինչպես ժամանակին ցանկանում էր Գերմանիայի` կյանքից հեռացած կանցլեր Հելմուտ Կոլը:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն` Պուտինի խոսքով`Կոլն ասում էր, որ «եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր քաղաքակրթությունն այս բուռն և արագ կերպով զարգացող ու փոփոխվող աշխարհում, ապա, իհարկե, Եվրոպան և Ռուսաստանը պետք է միասին լինեն»:
«Ես լիովին համաձայն եմ նրա հետ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն է, որ մենք պատրաստ ենք: Պետք է, որ մեր գործընկերները նույնպես պատրաստ լինեն, որպեսզի ձերբազատվեն անցյալի վախերից», - ընդգծել է ՌԴ առաջնորդը:
Պուտինը պատմել է նաև իր քաղաքական հայացքների վրա Կոլի ազդեցության մասին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 16-ին: Գերմանիայի միավորմանը նպաստած գործիչը մահացել է 87 տարեկան հասակում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են