Դատապարտում են Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը
Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանի ղեկավար Սեֆիկ Ձաֆերովիչը Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին ուղղվածնամակում ցավ է հայտնել օրերս Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որին զոհ է գնացել 17 հոգի:
Թեհրանում տեղի ունեցածահաբեկչական գործողությունը դատապարտել է նաեւ Օմանի խորհրդատվական խորհրդի ղեկավար Շեյխ Խալիդ բին Հիլալ ալ Մաավալին: Նա Լարիջանիին հղած ուղերձում խստիվ դատապարտել է ահաբեկչական գործողությունը եւ ցավակցել զոհերի հարազատներին:
Նա խաղաղություն եւ բարեկեցություն է մաղթել Իրանի ժողովրդին:
Բելառուսի խորհրդարանի ղեկավարները եւս դատապարտել են Թեհրանում տեղի ունեցածարյունալի ահաբեկչական գործողությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ահաբեկիչների երկու խումբ միաժամանակ հարձակման են ենթարկել Իրանի խորհրդարանը եւ իմամ Խոմեյնիի դամբարանը: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 17 եւ վիրավորվել 56 հոգի:
Հատուկ գործողության արդյունքում բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:
Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:
Top-News.am

















































Իրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունի
Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի
Կատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»
Արաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էր
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են