285 հազար եվրո է հատկացվել բնության հատուկ պահպանվող տարածքներին
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաեւ Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:
Կովկասի բնության հիմնադրամի կողմից /CNF/ իրականացվել են 2020 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285 հազար եվրո գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:
Նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը եւ հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:
CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում