ԱՄՆ-ից գիտնականները պարզել են՝ ինչպես հաղթահարել տագնապայնությունը՝ բազմոցին նստած
Բարձր տագնապայնությունն արդի հիմնախնդիր է ժամանակակից մարդկանց շրջանում, սակայն ամենալուրջ վտանգի տակ են նրանք, ովքեր անընդմեջ հեռուստացույց են դիտում եւ, հատկապես, լուրեր։ Ինչպե՞ս հաղթահարել տագնապայնությունը՝ բազմոցին նստած։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ պետք է պարզապես փոխել ալիքն ու դիտել վայրի բնության մասին ինչ-որ հաղորդում, գրում է Planet- today-ը։
Ինչպես գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն, առկա հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսի եւ տագնապայնության դեմ արդյունավետ կերպով պայքարում են զբոսանքներն այգիներում եւ կանաչ գոտիներում։ Իմանալով դա՝ գիտնականները մտածել են «բնությունը տուն տեղափոխելու» միջոցների մասին։ Եւ պարզվել է, որ բավականին լավ արտահայտված դրական արդյունք կարելի է գրանցել՝ դիտելով ֆիլմեր ու հաղորդումներ վայրի բնության մասին։
Այդ վարկածն ապացուցելու համար Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն անցկացրել են մասշտաբային հետազոտություն, որում մասնակցել է 7 500 կամավոր տարբեր երկրներից։ Մարդիկ դիտել են վայրի բնության մասին հաղորդումներ, իսկ գիտնականներն օգտագործել են ինովացիոն տեխնոլոգիաներ նրանց հուզական արձագանքը գրանցելու համար։
«Արդյունքները տպավորիչ են։ Մենք պարզել ենք, որ բնության մասին ֆիլմեր դիտելը զգալիորեն նվազեցնում է անհանգստության եւ սթրեսի մակարդակը, ինչպես նաեւ առաջացնում լարվածության թուլացում, բավարարվածության զգացում եւ ոգեշնչում»,-ամփոփել է հետազոտության հեղինակներից մեկը՝ հոգեբան Դահներ Քելնթերը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում