«Նորատուսցի Հայկոյին» սպանելու մեջ մեղադրվողի քեռին սպանվել է
Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու` 29-ամյա «Նորատուսցի Հայկո» մականունով հայտնի Հայկ Հակոբյանի սպանության գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է։ NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ 23-ամյա «Չոլի շուն» մականունով հայտնի Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը պատմեց, որ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են. այս անգամ նիստը հետաձգվել է համավարակով պայմանավորված։
«Բավականին երկար ժամանակով հետաձգվել է Մեխակ Հարությունյանի գործով դատական նիստը։ Վերջին շրջանում անընդհատ հետաձգվում է, այս փուլում վկաների հարցաքննությունն է, սակայն վկաները չեն ներկայանում նիստերին, դա էլ համավարակով է պայմանավորված։ Ապրիլի 17-ին պետք է լիներ հերթական դատական նիստը, սակայն կրկին հետաձգվելու է»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը Մեխակ Հարությունյանի հորեղբայրն է, իսկ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» մորեղբոր որդին է:
Մեխակ Հարությունյանի պաշտպանը հայտնեց, որ մոտ 6 ամիս առաջ Նորատուսում մահացու հրազենային վնասվածք է ստացել Մեխակ Հարությունյանի քեռին. «Մոտ 6 ամիս առաջ սպանվեց Մեխակ Հարությունյանի քեռին՝ հրազենային վնասվածքով. այդ գործը դեռեւս նախաքննության փուլում է, գործով կան կասկածյալներ»։
Նշենք, որ տեւական ժամանակ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատավարությունն անցնում էր լարված մթնոլորտում. դատարանի բակում հնչել են կրակոցներ։
Խաչատրյանը հայտնեց, որ հիմա դատաքննությունն անցնում է հանգիստ մթնոլորտում. «Հիմա ամեն ինչ հանգիստ է։ Մոտ 4 ամիս է՝ նիստերը հետաձգվում են, իսկ թե հետո ինչ կլինի՝ չեմ կարող ասել»։
Նշենք, որ 2017 թվականին Մեխակ Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում կատարվել է սպանության փորձ. ածելիով փորձել են կտրել նրա կոկորդը։ Այդ ընթացքում մամուլում լուրեր էր շրջանառվում, թե Մեխակ Հարությունյանի սպանությունը պատվիրել էր «Նորատուսցի Ալիկը»։ Այս գործով ընթանում է դատավարություն, որտեղ Հարությունյանը ճանաչվել է տուժող։
Մեզ հետ զրույցում Հարությունյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խիստ հսկողություն է. «Որտեղ որ տեղափոխվել է Մեխակ Հարությունյանը, նրա նկատմամբ խիստ հսկողություն է, առայժմ ամեն ինչ հանգիստ է։ Ժամանակին այս գործով իմ վրա էլ են հարձակվել, փորձել են վախեցնել»։
Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. նրա վրա 7 կրակոց է արձակվել:


















































Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին