Երկու արքաներ. Սպիտակ տունն այսպես է անվանել Կառլոս III-ի եւ Թրամփի համատեղ լուսանկարը
X-ում` Սպիտակ տան պաշտոնական էջում, հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ի եւ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը «ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ» մակագրությամբ։ Լուսանկարն արվել է Կառլոս թագավորի եւ Կամիլա թագուհու պաշտոնական ընդունելության ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ չէ, որ դիմում է միապետության խորհրդանիշներին, գրում է Reuters-ը։
2025 թվականին նա իր սոցիալական հարթակում հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ թագը գլխին` կործանիչով անցնում է «Ոչ թագավորներին» պաստառներ կրող ցուցարարների վրայով եւ նրանց «ռմբակոծում» արտաթորանքով։
Մեկ այլ տեսանյութում նա ներկայանում էր թագավորական թիկնոցով եւ թագով, իսկ նրա ոտքերի մոտ ծնկի եկած դեմոկրատ կոնգրեսականներն էին։
Վերջերս Թրամփը հրապարակել էր նաեւ իր Քրիստոսի կերպարում ԱԲ գեներացրած լուսանկարը, որը հեռացրեց, երբ դա քննադատեցին անգամ իր աջակիցները։
Մեծ Բրիտանիայի թագավորը պետական քառօրյա այցով ԱՄՆ-ում է։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն