Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում իր դիրքորոշման համար։
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար ընդունելի է, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», - գրել է Թրամփը Truth Social-ում։ «Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը նրա պատանդ կլիներ: Ես Իրանի դեմ գործողություններ եմ ձեռնարկում, որոնք այլ երկրներ կամ նախագահներ պետք է վաղուց ձեռնարկեին», - նշել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել Իրանի ներկայացրած վերջին առաջարկի վերաբերյալ, որը նպատակ ուներ դադարեցնել երկու ամիս շարունակվող պատերազմը և վերաբացել Հորմուզի նեղուցը։ Իրանի առաջարկը նախատեսում էր մի կողմ դնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ինչը Թրամփի վարչակազմի համար անընդունելի է։ Թրամփը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է լուծվեն հենց սկզբից:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...