Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մայիսի 3–11-ը տեղի կունենան հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։
Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվի «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա։
Մայիսի 4–11-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսը՝ «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» խորագրերով։
Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, կներկայացվի «Բիթլոմանիա» մյուզիքլը՝ ուրախ, ռոմանտիկ և էներգիայով լի ներկայացում, որում կհնչեն The Beatles-ի 25 անմահ հիթերը։
Մայիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, հանդիսատեսը կարող է վայելել «Մազեր»՝ լեգենդար հիպի-ռոք մյուզիքլի բացառիկ բեմադրություն, որը պատմում է երիտասարդության, ազատության և սիրո մասին։
Մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ստաս Նամինի լեգենդար «Ծաղիկներ» («Цветы») խմբի բացառիկ համերգը, որտեղ կհնչեն տասնամյակների փորձություն անցած հիթեր, այդ թվում՝ «Звездочка моя ясная», «Летний вечер», «Мы желаем счастья вам» և այլ ճանաչված ստեղծագործություններ։ Կես դարից ավելի ռոք երաժշտության պատմություն կերտած խումբը հանդիսատեսին կպարգևի հոգու անմոռանալի տոն՝ իր վարպետությունն ու էներգիան նվիրելով Ստաս Նամինի, Ալեքսանդր Գրեցինինի, Վալերի Դիորդիցայի, Յուրի Վիլնինի, Օլեգ Պրեդտեչենսկու և հոբելյարի թատրոնի վոկալիստների շնորհիվ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է